Հաշվապահական hաշվառման հաշիվները և դրանց դասակարգումը
Շատ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ հաշվապահական ծառայություններ մատուցելիս մեծ ուշադրություն են դարձնում հաշվապահական հաշիվներին և դրանց դասակարգմանը։ Այն հնարավորություն է տալիս էլ ավելի դասակարգված և արդյունավետ ձեով վարել կազմակերպությունների հաշվապահությունը և օգնում է ղեկավարությանը ընդունել կոռեկտ կառավարչական որոշումներ։
Հաշվապահական հաշիվը միատեսակ բովանդակությամբ ֆինանսական հաշվետվությունների տարրերի դրամային չափիչներով ընթացիկ հաշվառման միջոց է (կոդ, ծածկագիր)։Հաշիվների խմբավորումն ըստ հաշվում մնացորդի արտացոլման եղանակի լինում է՝
- ակտիվային - 1,2,7,8 դասերի հաշիվները
- պասիվային - 3,4,5,6 դասերի հաշիվները
- ակտիվապասիվային։
Ակտիվային հաշիվներում ավելացումն արտացոլվում է հաշվի դեբետում, իսկ պակասեցումը՝ կրեդիտում։Ակտիվային հաշիվների մնացորդները կարող են լինել միայն դեբետային։
Ակտիվային հաշվի աղյուսակի ձև
Ակտիվապասիվային են այն հաշիվները, որոնք ունեն և՛ ակտիվային , և՛պասիվային հաշիվների հատկանիշները։Այդ հաշիվների մնացորդները կարող են լինել ինչպես դեբետային, կրեդիտային , այնպես էլ դեբետային և կրեդիտային միաժամանակ։Օր․՝342<<Նախորդ տարիների չբաշխված շահույթ(չծածկված վնաս)>>։
Ակտիվապասիվային հաշվի աղյուսակի ձև
Պասիվային հաշիվներում ավելացումն արտացոլվում է հաշվի կրեդիտում , իսկ պակասեցումը դեբետում։
Պասիվային հաշվի աղյուսակի ձև