Հաշվապահական դասընթաց և աշխատանք
ԻՄՊՐԵՍ ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հաշվապահական Հաշվառման և Հարկային Օրենսդրության երկամսյա դասընթացի:
Դասընթացները կանցկացվեն երկու ռեժիմով՝ առկա և հեռավար։
Դասընթացներն ընդգրկում են՝
· Հաշվապահական հաշվառման հիմունքներ,
- · Ֆինանսական հաշվետվությունների կազմում,
- · Հարկային օրենսդրություն,
- · Հարկային հաշվառում,
- · Կադրային գործ,
- · Հարկային հաշվետվությունների կազմում,
- · ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի պրակտիկ կիրառություն,
- · taxservice.am (հաշվետվությունների ներկայացման համակարգ) և e-Invoicing ծրագրերի պրակտիկ կիրառության հնարավորություն։
Դասընթացի սկիզբը՝ 1 սեպտեմբեր 2021թ, տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 օր՝ 18:00-ից 20:00-ը (ժամերը կարող են փոփոխվել կախված մասնակիցների նախընտրությունից)։
Խումբը կազմված կլինի սահմանափակ քանակի մասնակիցներից:
Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն թեստ: Թեստը բարեհաջող հանձնած մասնակիցներին կտրվի վկայական ԻՄՊՐԵՍ ընկերության կողմից:
Արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ / ամսական՝ առկա ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար և 20․000 ՀՀ դրամ / ամսական՝ հեռավար ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար։ Գործում են տարաբնույթ զեղչեր։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ career@impress.am հասցեով գրանցվելու համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներից լավագույնը կստանա առաջարկ կազմակերպության գրասենյակում հաշվապահի պաշտոնում։